Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 28/06/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.22%-ով և կազմել 111.09 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.45%-ով և կազմել 116.99 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.24%-ով և կազմել 1822.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.03%-ով և կազմել 20.76 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.95%-ով և կազմել 912.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 2491.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 8365.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 1971.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.21%-ով և կազմել 23158.00 դոլար, անագի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 26800.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.45%-ով և կազմել 3333.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 38272.20 դոլար, կոբալտի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 70460.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.56%-ով և կազմել 30946.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.01%-ով և կազմել 3821.55 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.98%-ով և կազմել 11181.54 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 13231.82 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 6086.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 7323.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.63%-ով և կազմել 1465.57 կետ:

Share