Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 29/06/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 109.93 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 116.34 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.27%-ով և կազմել 1818.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.39%-ով և կազմել 20.68 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.10%-ով և կազմել 913.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 2471.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.42%-ով և կազմել 8401.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.95%-ով և կազմել 1932.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.66%-ով և կազմել 23773.00 դոլար, անագի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 26774.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.81%-ով և կազմել 3360.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 38139.93 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70460.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 31029.31 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 3818.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 11177.89 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 13003.35 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 6031.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 7312.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.59%-ով և կազմել 1413.01 կետ:

Share