Ֆինանսական

Հարցում. ԱՄՆ քաղաքացիները՝ ֆինանսների, տնտեսական քաղաքականության և տնտեսական վիճակի մասին

The New York Times-ի պատվերով Momentive-ը հարցում է արել ԱՄՆ քաղաքացիների շրջանում. Հարցման թեման ֆինանսներն են: Հարցվածների 52 տոկոսը հայտնել է, որ մեկ տարի առաջ ֆինանսապես ավելի լավ վիճակում էին, քան հիմա:
ԱՄՆ տնտեսության վիճակի, կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի մասին ևս հարցում է արվել։

Հարցվածների 92 տոկոսը նշել է, որ մտահոգված է գնաճով, իսկ 32 տոկոսը վստահ է, որ տարվա ընթացքում գները կբարձրանան ավելի քան 10 տոկոսով։ Հետազոտության մասնակիցների միայն 23 տոկոսն է կարծում, որ մեկ տարի հետո իրենց ընտանիքներն ավելի հարուստ կլինեն, քան այժմ։

Հարցվածների 31 տոկոսը գոհ է գնաճը զսպելու Բայդենի վարչակազմի միջոցներից, 41 տոկոսը դրական է գնահատում ԱՄՆ ներկայիս նախագահի աշխատանքը։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի գործունեությունը նույնպես ցածր վարկանիշ է ստացել: Այն հավանության է արժանացել հարցվածների 30 տոկոսի կողմից:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Momentive-ը հետազոտությունն անցկացրել է հունիսի 13-19-ը։ Հարցմանը մասնակցել է 5342 չափահաս քաղաքացի:

Share