Ֆինանսական

AMX. 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի ամփոփ տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի ամփոփ տվյալները 2020-2021 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։

Պետական պարտատոմսերի առևտրի ընդհանուր ծավալը 2-րդ եռամսյակում կազմել է ավելի քան 28 մլրդ դրամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 9%, իսկ 2021-ի համեմատ՝ 45% աճ։ Կնքվել է պետական պարտատոմսերով 178 գործարք։

Շրջանառության մեջ առկա պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատում է 1,3 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 30%-ով։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի 2-րդ եռամսյակի ավարտին շուկայի ծավալը կազմել է ավելի քան 448 մլրդ դրամ: Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը 102 է։

Առևտրի ծավալը 2020 և 2021 թթ-ի 2-րդ եռամսյակների համեմատ աճել է՝ անցնելով

11 մլրդ դրամի շեմը։ Գործարքների քանակն աճել է ավելի քան 35%-ով։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշները 60%-ով, իսկ 2020 թ․-ի ցուցանիշները՝ 84%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը 2-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 425 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 58%-ով՝ հասնելով շուրջ 252 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 3 անգամ՝ հասնելով 343-ի։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

Share