Ֆինանսական

Ուկրաինային ամսական 9 մլրդ դոլար է պետք բյուջեի պակասուրդի ծածկման համար

Ուկրաինան 9 միլիարդ դոլարի չափով ամենամսյա տնտեսական օգնության կարիք ունի Արեւմուտքի երկրներից բյուջետային ծախսերի ծածկման համար: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի հարցերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն, որի խոսքը հուլիսի 13-ին մեջբերում է բրիտանական Financial Times թերթը:

«Հաջորդ ամիսներին մենք պետք է ստանանք ամսական 9 միլիարդ դոլար 5 միլիարդ դոլարի փոխարեն,- ասել է նա:- Մենք բոլոր դեպքերում կփորձենք գոյատեւել, բայց առանց մեր դաշնակիցների կողմից ֆինանսական օժանդակության դա կլինի ոչ թե բարդ, այլ գործնականում անհնար»: Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ պետբյուջեի եկամտային մասը երեք երրորդով համալրված է վարկերի եւ դրամաշնորհային օգնության հաշվին: Ըստ որում երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինայի բյուջեի պակասուրդը կազմում է ամսական 5 միլիարդ դոլար: Ապրիլին նա կանխատեսել էր, որ կարճաժամկետ ապագայում Կիեւին անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն ամսական 4 – 5 միլիարդ դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share