Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկերը բախվում են CBDC-ների միջսահմանային կիրառման խնդրին

Կենտրոնական բանկերը պետք է վճռական ընտրություն կատարեն ոչ ռեզիդենտների և օտարերկրյա ֆինանսական հաստատությունների՝ կենտրոնական բանկի թվային արժույթներին (CBDCs) հասանելիության հարցում, ինչպես նաև ապահովեն բազմազգ փոխգործունակությունը՝ լիովին օգտագործելու CBDC-ների՝ միջսահմանային վճարումների ընդլայնման ներուժը։

2020 թ․ հոկտեմբերին մեծ քսանյակը հաստատել է միջսահմանային վճարումների բարելավման ճանապարհային քարտեզը, որոնք տուժում են արագության, թափանցիկության և հասանելիության պակասից, ինչպես նաև բարձր ծախսերից: Որպես այս նախաձեռնության մաս՝ Միջազգային Հաշվարկների Բանկի Վճարումների և շուկայական ենթակառուցվածքների կոմիտեն (CPMI), BIS Innovation Hub-ը, ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը այսօր հրապարակել են միջսահմանային վճարումների համար CBDC-ների հասանելիության և փոխգործունակության տարբերակներ, որոնք ընդգծում է, որ CBDC-ները ներկայումս ունեն առանցքային առավելություն՝ հնարավորություն ունենալով դիտարկել միջսահմանային ֆունկցիոնալությունը արդեն սկզբնական զարգացման փուլում:

Այնուամենայնիվ, այս «մաքուր թերթիկի» առավելությունն ունի պիտանելիության ժամկետ: CBDC-ի նախագծման վաղ փուլերում անհրաժեշտ է միջազգային համագործակցություն և համակարգում: Բացի այդ, ցանկացած համակարգ պետք է կառուցվի ճկունությամբ՝ հարմարվելու ինչպես փոփոխվող աշխարհին, այնպես էլ CBDC-ի տարբեր նախագծերին, որոնք հավանաբար կընտրվեն կենտրոնական բանկերի կողմից:

2021 թ․ վերջի դրությամբ կենտրոնական բանկերի ավելի քան 1/4-ը մշակում կամ վարում էր CBDC փորձնական ծրագրեր: Համոզվելու համար, որ անդրսահմանային գործառույթները ժամանակին դիտարկվում են, ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը պետք է համագործակցեն վաղ փուլում: Միայն դրանից հետո CBDC-ները կարող են էական ազդեցություն ունենալ միջսահմանային վճարումների ծախսերի, արագության, հասանելիության և թափանցիկության վրա:

Քանի որ կենտրոնական բանկերը տարբեր շարժառիթներ ունեն CBDC-ներ ուսումնասիրելու կամ զարգացնելու համար, նրանք, ամենայն հավանականությամբ, կընդունեն CBDC-ի տարբեր նախագծեր և միջսահմանային պայմանավորվածություններ: Այս առիթով զեկույցը բացահայտում և վերլուծում է CBDC-ների հասանելիության և դրանց փոխգործունակության տարբեր տարբերակներ, որոնք կարող են բարելավել միջսահմանային վճարումները, ներառյալ այն, թե ինչպես կարող են դրանք փոխկապակցվել ոչ CBDC վճարային պայմանավորվածությունների հետ:

Զեկույցը գնահատում է այս տարբերակները՝ հիմնվելով 5 չափանիշների վրա՝ մի՛ վնասիր, արդյունավետության բարձրացում, ճկունության բարձրացում, CBDC չհանդիսացող համակարգերի հետ համակեցության և փոխգործունակության ապահովում և ֆինանսական ներառման բարձրացում:

CBDC-ների հասանելիության և փոխգործունակության համար «մեկ ուղին համապատասխանում է բոլորին» մոդել չկա: Համապատասխանաբար, զեկույցը ծառայում է որպես գործիք կենտրոնական բանկերի համար՝ գնահատելու, թե ինչպես լավագույնս օգտագործել CBDC-ները՝ բարելավելու անդրսահմանային վճարումները՝ իրենց իսկ նպատակների համատեքստում: Նույնիսկ այն իրավասությունները, որոնք չեն նախատեսում CBDC թողարկել, պետք է ներգրավվեն այս աշխատանքում, քանի որ նրանք դեռևս կլինեն միջսահմանային վճարումների այս նոր հնարավոր լանդշաֆտի մի մասը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share