Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 14/07/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 96.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 100.16 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.39%-ով և կազմել 1706.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 4.45%-ով և կազմել 18.25 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.39%-ով և կազմել 821.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 2336.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.12%-ով և կազմել 7170.00 դոլար, կապարի գինը նվազել է 6.17%-ով և կազմել 1833.50 դոլար, նիկելի գինը նվազել է 8.26%-ով և կազմել 19402.00 դոլար, անագի գինը նվազել է 4.12%-ով և կազմել 24318.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.58%-ով և կազմել 2875.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 36221.91 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 60445.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 30630.17 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 3790.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 11251.19 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.86%-ով և կազմել 12519.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.41%-ով և կազմել 5915.41 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.63%-ով և կազմել 7039.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 1113.97 կետ:

Share