Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Մարտին Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դասախոսների պատվիրակության հետ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուլիսի 13-ին ընդունել է ԱՄՆ Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դասախոսների պատվիրակությանը` պրոֆեսոր Դանիել Դրեզների գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ու մարտահրավերները, դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:

ԿԲ նախագահի հետ հանդիպումից հետո ամերիկացի դասախոսները հանդիպել են նաև «Թավիթյան» հիմնադրամի ծրագրով Ֆլետչերի դպրոցի՝ ԿԲ շրջանավարտների հետ:

Share