Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 18/07/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.19%-ով և կազմել 102.32 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.80%-ով և կազմել 105.83 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1707.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.91%-ով և կազմել 18.60 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.68%-ով և կազմել 846.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 3.56%-ով և կազմել 2426.50 դոլար, պղնձի գինն աճել է 3.28%-ով և կազմել 7426.50 դոլար, կապարի գինն աճել է 2.80%-ով և կազմել 1998.50 դոլար, նիկելի գինն աճել է 6.54%-ով և կազմել 20652.00 դոլար, անագի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 24719.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.12%-ով և կազմել 3006.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.29%-ով և կազմել 35318.01 դոլար, կոբալտի գինը նվազել է 8.99%-ով և կազմել 50460.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 31072.61 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 3830.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 11360.05 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 12959.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 6091.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 7223.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 1168.73 կետ:

Share