Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 20/07/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.28%-ով և կազմել 99.10 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 106.27 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.19%-ով և կազմել 1690.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.23%-ով և կազմել 18.51 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 3.43%-ով և կազմել 839.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.72%-ով և կազմել 2430.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.38%-ով և կազմել 7378.00 դոլար, կապարի գինն աճել է 2.32%-ով և կազմել 2032.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.83%-ով և կազմել 21179.00 դոլար, անագի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 24691.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.97%-ով և կազմել 3006.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34943.23 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50460.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 31874.84 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 3959.90 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 11897.65 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 13281.98 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 6184.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 7264.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 1188.91 կետ:

Share