Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 21/07/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 97.24 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.29%-ով և կազմել 104.90 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.33%-ով և կազմել 1712.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.86%-ով և կազմել 18.67 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.20%-ով և կազմել 857.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 2420.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 7322.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 2012.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.41%-ով և կազմել 21478.00 դոլար, անագի գինն աճել է 0.61%-ով և կազմել 24841.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.34%-ով և կազմել 2936.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 34392.07 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50460.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 32036.90 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 3998.95 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.36%-ով և կազմել 12059.61 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 13246.64 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 6201.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 7270.51 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.93%-ով և կազմել 1142.18 կետ:

Share