Բաժին. Ֆինանսական

Ինդոնեզիան կներկայացնի CBDC կոնցեպցիան մինչև 2022 թվականի վերջ

Ինդոնեզիայի Կենտրոնական բանկը կհրապարակի ազգային թվային արժույթի (CBDC) կոնցեպցիան մինչև 2022 թվականի վերջը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով գերատեսչության նախագահ Փերի Վարջիոյին։

Ինդոնեզիայի բանկը պատրաստվում է թվային ռուփի թողարկել միջբանկային և միջազգային փոխանցումների համար։ Այժմ վարչությունն աշխատում է ֆինանսական գործիքի կիբերանվտանգության վրա։

«Թվային ռուփին համարժեք կլինի թղթային փողին և կլինի Ինդոնեզիայում թվային գործարքների միակ օրինական արժույթը», – ասաց Վարջիոն:

Կենտրոնական բանկը մտադիր է CBDC-ն բաշխել խոշոր բանկերի և վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև, իսկ մանրածախ գործարքների համար նրանք կհամագործակցեն փոքր ֆինանսական հաստատությունների հետ։

«Սա թույլ կտա խուսափել ապամիջնորդության դասական խնդրից, երբ տնային տնտեսությունները նախընտրում են գործարքներ կատարել ուղղակիորեն՝ «ոչ ռիսկային» կենտրոնական բանկի միջոցով՝ սովորական բանկերի փոխարեն, հատկապես ճգնաժամի ժամանակ», – ասում է Oversea-Chinese Banking Corp-ի տնտեսագետ Ուելիան Ուիրանտոն: 

Առաջին անգամ Ինդոնեզիայի բանկը  CBDC թողարկելու պլանների մասին հայտարարել է դեռևս 2018 թվականին: 2021 թվականի մայիսին կարգավորիչը հաստատել է իր մտադրությունը՝ չնշելով գործարկման ամսաթիվը։

Նոյեմբերին գործակալությունը թվային ռուփիի ներդրումն անվանել է երկրում կրիպտոարժույթների դեմ պայքարի միջոցներից մեկը։ Կենտրոնական բանկը CBDC-ն հայտարարել է «ավելի հուսալի այլընտրանք»:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ինդոնեզիական ֆինանսական հաստատություններին արգելվել է օգտագործել բիթքոինը և այլ թվային ակտիվները որպես վճարման միջոց։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share