Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 28/07/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 96.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 106.95 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.49%-ով և կազմել 1760.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 4.64%-ով և կազմել 20.09 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.07%-ով և կազմել 883.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.38%-ով և կազմել 2456.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.64%-ով և կազմել 7762.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 1997.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.56%-ով և կազմել 21935.00 դոլար, անագի գինն աճել է 0.04%-ով և կազմել 24353.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.47%-ով և կազմել 3160.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 33752.73 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50460.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 32529.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 4072.43 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 12162.59 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 13282.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.30%-ով և կազմել 6339.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 7345.25 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 1137.82 կետ:

Share