Բաժին. Ֆինանսական

Օգտատերերը թերագնահատում են Solana-ի ապակենտրոնացումը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ապակենտրոնացված ֆինանսական ծառայություն Unstoppable Finance-ը, որն աշխատում է Solana բլոկչեյնով, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ ցանցը շատ ավելի ապակենտրոնացված է, քան կարծում են օգտատերերը:

Հեղինակները հղում են կատարում ցանցի ակտիվ վավերացնողների թվին (nodes), վավերացնողի ապարատային աջակցությանը և Nakamoto հարաբերակցությանը:

Հրապարակման համաձայն՝ Solana վավերացնողների թիվը շատ ավելին է, քան մյուս ցանցերի մեծ մասինը` բացառությամբ Ethereum-ի։ Ներկայումս դրանք 1875-ն են: Բացի այդ, ըստ Unstoppable Finance-ի, Nakamoto-Solana հարաբերակցությունը` ցուցիչ, որը չափում է թոքենների բաշխումը և ապակենտրոնացումը, շատ ավելի բարձր է, քան Cosmos կամ Near Protocol պրոտոկոլները, և կազմում է 27:

Ինչ վերաբերում է վավերացնող սարքավորման բարձր արժեքի հետ կապված քննադատությանը, Unstoppable Finance-ը պնդում է, որ Solana-ն արդեն ստեղծել է սերվերների վարձակալման ծրագիր, որը լուծում է խնդիրը: Ցանցի մարտահրավերներից մեկը «վավերացնողների աշխարհաբազմազանությունն է»: Դրանց գրեթե կեսը գտնվում է ԱՄՆ-ում և Գերմանիայում, ինչը բլոկչեյնի գործունեությունn ավելի կախված է դարձնում այդ երկրների կարգավորող ռեժիմներից։

Ավելի վաղ ԱՄՆ-ից մի ներդրող մեղադրել էր Solana էկոհամակարգի հիմնական ընկերություններին բլոկչեյնին պատկանող SOL թոքենի վաճառքից անօրինական շահույթ ստանալու մեջ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share