Ֆինանսական

Գերմանիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին

Գերմանիայի պետական պարտքը 2021 թվականի արդյունքներով հասել է պատմական առավելագույնին՝ 2,32 տրիլիոն եվոյի: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:

«2021 թվականի արդյունքներով պետական պարտքը 2020 թվականի արդյունքների համեմատությամբ աճել է 6,8 տոկոսով (կամ 148,3 միլիարդ եվրոյով)՝ հասնելով ամենաբարձր մակարդակին վճակագրություն վարելու ամբողջ պատմության ընթացքում»,- ասված է հրապարակման մեջ:

Գերատեսչությունն աճը բացատրել է «կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցներով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share