Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 01/08/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.38%-ով և կազմել 93.25 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.81%-ով և կազմել 99.30 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.38%-ով և կազմել 1790.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.35%-ով և կազմել 20.22 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.05%-ով և կազմել 904.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.33%-ով և կազմել 2430.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 7819.50 դոլար, կապարի գինն աճել է 0.96%-ով և կազմել 2054.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 23575.00 դոլար, անագի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 24900.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.59%-ով և կազմել 3328.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 32892.93 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50460.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 32798.40 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 4118.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 12368.98 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 13479.63 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 6436.86 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 7413.42 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 1138.79 կետ:

Share