Բաժին. Ֆինանսական

Թաիլանդը հայտարարում է CBDC փորձնական նախագծի մեկնարկը

Թաիլանդի բանկը (BoT) կսկսի մանրածախ CBDC փորձնական նախագիծ: Կարգավորողի խոսքերով՝ սահմանափակ մասշտաբի փորձարկումներ տեղի կունենան մասնավոր հատվածում։

«Թաիլանդի բանկը կգնահատի փորձնական ծրագրի ընթացքում հայտնաբերված օգուտներն ու ռիսկերը՝ ապագայում համապատասխան քաղաքականություն ձևավորելու և գործիքակազմը բարելավելու նպատակով», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Պիլոտային նախագիծը բաժանված է 2 փուլի. որպես առաջինի մաս՝ կարգավորիչը կփորձարկի թվային արժույթը հիմնական գործառնություններում, ինչպիսիք են ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումները: Թեստերը կանցկացվեն սահմանափակ տարածքում՝ 10,000 օգտատերերի մասնակցությամբ։ Այս փուլում փորձարկմանը կներգրավվեն Bank of Ayudhya-ն, Siam Commercial Bank-ը և 2C2P-ը։

Նախաձեռնությունը նախատեսվում է սկսել 2022թ. վերջին։ Թեստերը կտևեն մինչև 2023թ. կեսերը։

Երկրորդ փուլի ընթացքում Բանկը կփորձարկի «նորարար» օգտագործման դեպքեր CBDC-ի համար: Ձեռնարկությունները և հանրությունը կկարողանան առաջարկել մանրածախ առևտրի սեփական հայեցակարգը: Կարգավորողը համապատասխան միջոցառում կանցկացնի 2022թ. օգոստոսի 5-ից սեպտեմբերի 12-ը։

Կենտրոնական բանկն ընդգծել է, որ իրենք դեռ չեն նախատեսում թողարկել մանրածախ CBDC, քանի որ պաշտոնյաները պետք է գնահատեն գործիքի օգուտներն ու ռիսկերը ֆինանսական համակարգի համար:

Թաիլանդը մի քանի տարի աշխատում է CBDC մեծածախ նախագծի վրա: 2021թ. ապրիլին երկիրը զբաղեցրել է առաջին տեղը PricewaterhouseCoopers-ի վարկանիշի համապատասխան անվանակարգում։

Նույն ամսին Բանկը հայտարարեց 2022թ. երկրորդ եռամսյակում մանրածախ գործարքների համար թվային արժույթի թեստավորում սկսելու իր մտադրության մասին: Ըստ երևույթին, այդ ծրագրերը հետագայում չեղարկվեցին։

Հիշեցնենք, որ 2022թ. մայիսին Թաիլանդի կառավարությունն ազատել է արտոնագրված կրիպտոարժույթի բորսաների մասնակցությամբ թվային ակտիվների փոխանցումներն ավելացված արժեքի հարկից:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share