Բաժին. Ֆինանսական

Bybit վերլուծական․ DeFi-ի աճի նոր ցիկլ, Beanstalk-ի վերագործարկումը

Հանգստյան օրերին ակտիվ շուկան մի փոքր աճ է գրանցել։ Ուրբաթ վաղ առավոտյան BTC-ն կարճ ժամանակով իջավ 23,000 դոլարից ցածր՝ զբաղվածության անսպասելիորեն ուժեղ տվյալների ֆոնին, բայց հանգստյան օրերին հաջողեց ֆիքսվել այս մակարդակից վեր: Այժմ «No.1 կրիպտոարժույթը» վաճառվում է 23,000 դոլար աջակցության մակարդակից բարձր։ 23,500-23,700 դոլար միջակայքը լուրջ խոչընդոտ է դարձել BTC-ի համար: Այս դիմադրության գոտու վերևում մաքուր ընդմիջումից հետո կարող է սկսվել կայուն աճ: Միևնույն ժամանակ, նվազման ճնշումը երկարաժամկետ BTC սեփականատերերի վրա մի փոքր թուլացել է, քանի որ տեղում գները բարձրանում են միջին արժեքից: Այնուամենայնիվ, այս սեփականատերերը պահում են իրենց թոքենները՝ միջինում 11-61% չիրացված կորուստներով։ Այս մասին գրում է Bybit պաշտոնական բլոգը։

ETH-ը վաճառվում է 1700 դոլարից բարձր՝ նույն ժամանակահատվածում 2,4% աճով: «No․2 կրիպտոարժույթի» շղթայական տվյալները վկայում են հաջող Միաձուլման (The Merge) դեպքում աճող պահանջարկի ձևավորման մասին: Հիմնական ալտքոյնները կանաչ են, իսկ FLOW-ը երկնիշ տոկոսային շահույթով առաջատար է: Չնայած վերջին անկումներին` DeFi հատվածը՝ հատկապես սինթետիկների կատեգորիան, կարող է մտնել նոր աճի ցիկլ՝ Synthetix արձանագրության վերջին ինտեգրման պայմաններում:

Ֆյուչերսներ

BTC-ի ածանցյալ գործիքների շուկայում խլացված ակտիվությունը կարող է պայմանավորված լինել շուկայի մասնակիցների՝ Merge-ի վրա կենտրոնացած լինելու պատճառով: BTC-ի ֆինանսավորման տոկոսադրույքները խոշոր բորսաներում կտրուկ տատանվել են, հ նարավոր է, օգոստոսին MtGox-ի բաշխմանն ընդառաջ՝ սրելով շուկայի անորոշությունը: ETH ֆյուչերսների շուկայում գործում է ընդհանուր գնիջեցում, 3 ամսյա բազիսային տոկոսադրույքը գտնվում է բացասական գոտում, իսկ հրատապ կառուցվածքում նկատվում է հետընթաց։ ETH օպցիոնի ծավալը դեռ չի վերադարձել նորմալ մակարդակին, չնայած բաց հետաքրքրությունը՝ Merge-ի աղմուկի ֆոնին, հասել է նոր պատմական առավելագույնին: PUT/CALL հարաբերակցությունը իջավ նոր ցածր մակարդակի, ինչը ենթադրում է լուրջ խաղադրույքներ սեպտեմբերին կայանալիք զանգվածային ցատկի վրա՝ անկման լավ հեջավորմամբ:

Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը

Beanstalk կրեդիտային սթեյբլքոյնը վերագործարկվել է իր գործարկման տարեդարձին՝ 182 մլն դոլար կործանարար շահագործումից 4 ամիս անց: Արձանագրության թիմն իր կայքում հայտարարել է, որ իրենց «հավատը հանրային ֆիատ սթեյբլքոյնի կարողության նկատմամբ անսասան է», թեև «անհնար է կանխատեսել, թե ինչպես այն կդրսևորվի»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share