Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 09/08/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 90.14 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 96.04 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.29%-ով և կազմել 1807.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.21%-ով և կազմել 20.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.58%-ով և կազմել 926.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.84%-ով և կազմել 2490.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 7983.00 դոլար, կապարի գինն աճել է 0.12%-ով և կազմել 2165.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 21561.00 դոլար, անագի գինն աճել է 0.52%-ով և կազմել 24426.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.64%-ով և կազմել 3536.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.34%-ով և կազմել 31812.67 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49445.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 32832.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 4122.47 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.19%-ով և կազմել 12493.93 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 13534.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 6490.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7488.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.02%-ով և կազմել 1116.28 կետ:

Share