Բաժին. Ֆինանսական

Եվրոպայի ամենաթանկ ֆինթեք ստարտափի գնահատումը նվազել է 85%-ով

Շվեդական տեխնոլոգիական ընկերության գնահատումը 46 միլիարդ դոլարից նվազել է մինչև 6,7 միլիարդ դոլար՝ վերջին ֆինանսավորման փուլում: Երկուշաբթի՝ հուլիսի 11-ին, ընկերությունը հայտարարեց, որ 800 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել Sequoia-ից, Silver Lake-ից, Commonwealth Bank of Australia-ից, Mubadala-ից և այլոցից:

Վերջին շրջանում ընկերությունը զգալի դժվարությունների է հանդիպել։ Դրանց թվում են անկայուն տնտեսական իրավիճակը, տոկոսադրույքների աճը և կարճաժամկետ վարկավորման նկատմամբ ներդրողների հետաքրքրության անկումը:

2021 թվականին Klarna-ի գործառնական կորուստները հասել են 748 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականի մայիսին իր գոյության ընթացքում առաջին անգամ ընկերությունը հայտարարել է անձնակազմի լայնածավալ կրճատման մասին՝ մինչև 7 հազար աշխատող՝  անձնակազմի շուրջ 10%-ը։

Հիշեցնենք, որ ընկերության ծառայություններից օգտվում են ավելի քան 150 միլիոն հաճախորդներ աշխարհի 20 շուկաներում: Եվ, չնայած ներկա իրավիճակին, ծառայության համբավը օգտվողների շրջանում աճում է:

Համաշխարհային բաժնետոմսերի շուկաներում վերջին ավելի քան 50 տարվա ամենակտրուկ անկման ժամանակ ներդրողները ընդունեցին մեր ամուր դիրքը և շարունակական առաջընթացը մանրածախ բանկային գործունեության հեղափոխության գործում: Սա վկայում է Klarna-ի բիզնեսի հզորության մասին:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share