Բաժին. Ֆինանսական

Կրիպտոկետերը սպասում են BTC մինչև 32,000 դոլար աճին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բիթքոինը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 2,3%-ով՝ հասնելով մոտ 23,300 դոլարի: BTC-ն շտկվել է ֆոնդային ինդեքսների աճի նվազման պայմաններում։

Ըստ Bloomberg Intelligence-ի ապրանքների ստրատեգ Մայք ՄաքԳլոնի, բիթքոինը և Ethereum-ը վաճառվում են իրենց իրական արժեքից ցածր՝ ըստ տեխնիկական վերլուծության:

Ամերիկացիները ներդրումներ են կատարում կրիպտոարժույթներում՝ չնայած շուկայի անկմանը: Ըստ The Balance ֆինանսական կայքի՝ ԱՄՆ ներդրողների 39%-ը սկսել է ավելի շատ ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում։

Ամերիկացի ներդրող և Shark Tank շոուի աստղ Քևին Օ’Լիրին ասաց, որ չնայած ներդրումային պորտֆելի կրճատմանը, նա ձեռք է բերել բարձր շուկայական կապիտալիզացիայով կրիպտոարժույթներ, ինչպիսիք են բիթքոինը և Ethereum-ը:

Համաձայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանում անցկացված Cumberland-ի հարցման՝ հարցվածների մեծամասնությունն ակնկալում է, որ այս տարի բիթքոինը կբարձրանա մինչև 32,000 դոլարի: Սակայն մինչ այդ BTC-ն կարող է իջնել մինչև 16,000 դոլարի:

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասքը կրկին հանդես է եկել Dogecoin-ի հանդեպ աջակցությամբ: Նրա խոսքով՝ «շուն» կրիպտոարժույթի ցանցը կարող է զգալիորեն ավելի շատ գործարքներ մշակել, քան բիթքոին ցանցը։

CME Group-ը, դերիվատիվների  համաշխարհային շուկայում առաջատար խաղացողներից մեկը, կգործարկի BTC-ի և ETH-ի ֆյուչերսները եվրոյով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share