Բաժին. Ֆինանսական

2022թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական պարտքն աճել է 706.15 մլն դոլարով

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 9.932 մլրդ դոլար։ Մայիսի համեմատ պետական պարտքն աճել է 351.34 մլն դոլարով, իսկ 2021թ. վերջի համեմատ՝ 706.15 մլն դոլարով։

Մասնավորապես, ՀՀ արտաքին պարտքը հունիսի ընթացքում նվազել է 37.02 մլն դոլարով և կազմել 6.496 մլրդ դոլար, իսկ տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքը նվազել է 152.5 մլն դոլարով։

Այդ թվում, ՀՀ կառավարության պարտքը հունիսի ընթացքում նվազել է 73.8 մլն դոլարով և կազմել 5.954 մլրդ դոլար, իսկ տարվա սկզբի համեմատ արձանագրվել է նվազում 236.67 մլն դոլարով։

Կենտրոնական բանկի պարտքը հունիսի ընթացքում աճել է 36.79 մլն դոլարով և կազմել 541.87 մլն դոլար, իսկ տարվա սկզբի համեմատ արձանագրվել է աճ 84.16 մլն դոլարով։

Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա ունիսի ընթացքում այն աճել է 388.36 մլն դոլարով և կազմել 3.436 մլրդ դոլար, իսկ տարվա սկզբի համեմատ արձանագրվել է աճ 753.48 մլն դոլարով։

Share