Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-Հայաստան բանկ. Պահատուփերի վարձակալում

ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է օգտվել Բանկի անհատական պահատեղերից՝ Ձեր արժեքավոր իրերի և փաստաթղթերի անվտանգ պահպանման համար:

Բանկային պահատուփում Դուք կարող եք պահել կանխիկ գումար, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, ոսկերչական իրեր, գործնական փաստաթղթեր, հնաոճ իրեր, արվեստի գործեր, էլեկտրոնային տեղեկատվության կրիչներ և այլ արժեքավոր իրեր:

  • Վարձակալության ժամկետ՝ 1-ից 365 օր,
  • Սակագին՝ սկսած 10,900 ՀՀ դրամից՝ 1-15 օրվա համար:
Ծառայությունը հասանելի է.
  1. «Պուշկին» մասնաճյուղում՝ ք. Երևան, Պուշկինի 3/1 հասցեում,
  2. «Արտոնություն» փաթեթի հաճախորդները՝ «Պրիվիլեգիա» մասնաճյուղում՝ ք. Երևան, Մոսկովյան 35 71/1 հասցեում:

Հեռախոս՝ 87-87։ Առցանց հայտ՝ https://www.vtb.am/am/safes

Share