Ֆինանսական

Ինչպես կարող են համայնքային բանկերը մրցակցել ֆինտեխերի և մեգաբանկերի հետ

Ապագայի հեռանկարներով բանկի նորարարությունների և ռազմավարության ղեկավարը կիսվում է իր պատկերացումներով, թե ինչ են ուզում սպառողները հենց հիմա, ինչու են փոխարկման տոկոսադրույքներն ավելի կարևոր, քան երբևէ, և ինչպես ճիշտ տեխնոլոգիական ներդրումները կարող են օգնել բանկերին խթանել ավանդների աճը` միաժամանակ նվազեցնելով ընդհանուր ծախսերը:

2016թ. Քրիստիան Ռուպեն համահիմնեց Monotto-ն՝ ֆինտեխ, որի նվիրված է միլլենիալների ֆինանսական գրագիտության բարելավմանը և պլանավորմանը: Երբ 2021թ.-ին Monotto-ն ձեռք բերվեց Վիսկոնսինում տեղակայված Horicon Bank-ի կողմից, Ռուպեն, ով ինքն էլ միլլենիալ էր, սկսեց առաջնորդել 1,2 մլրդ դոլար ակտիվներով 125-ամյա համայնքային հաստատության թվային ռազմավարության և նորարարության բաժինը:

Բանկի նախագահ Ֆրեդ Շվերտֆեգերը հաճախ ընդգծում է «համայնքային բանկային ավանդական մոդելում փոփոխություն առաջացնելու կարևորությունը»: Ստորև, նրա գլխավոր նորարարությունը խոսում է թվային բանկային ոլորտում համայնքային հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների մասին և կիսվում է իր տեսլականով, թե ինչ է սպասվում Horicon-ում:

Ինչո՞վ է առանձնանում Horicon Bank-ը:

Մենք առաջին հերթին հիանալի թիմ ունենք: Բայց մենք նաև ցանկանում ենք մեր հաճախորդներին հնարավորություններ ընձեռնել տեխնոլոգիայի միջոցով: Մենք ուզում ենք աճել, և բանկի թիմը լիովին պատրաստ է շարունակել բարելավել իր պրոդուկտները, շարունակել դարձնել Horicon-ն ավելի մեծ և ավելի լավը:

Ի՞նչ պետք է փոխվի համայնքային բանկինգում և ի՞նչը պետք է պահել նույնը:

Համայնքային բանկերը ներդրումներ են կատարում իրենց համայնքներում, և դա աներևակայելի կարևոր է: Բայց գնալով էլ ավելի շատ հաճախորդներ նախընտրում են չհասնել այս կամ այն բանկի մասնաճյուղ: Այսպիսով, ձեր բոլոր հնարավորությունները և ծառայությունները պետք է հասանելի լինեն ձեր բանկի, ձեր հավելվածի և ձեր կայքի միջոցով: Պետք է հաճախորդին հնարավորություն տալ հաղորդակցվել բանկի հետ այնպես, ինչպես ինքն է ուզում և իրեն է հարմար: Իսկ շատ համայնքային բանկեր չունեն այս հնարավորություններն ընձեռող տեխնոլոգիան:

Այսպիսով, ավելի շատ հաճախորդներ են նշում՝ գիտե՞ք՝ Bank of America-ն, Wells Fargo-ն կարող են դա անել իրենց հավելվածում: Արդյունքն այն է, որ համայնքային բանկերը կորցնում են հաճախորդներ, և մենք պետք է ուղիներ փնտրենք դա շրջելու համար: Յուրաքանչյուր այլ արդյունաբերություն ավտոմատացման ուղիներ է գտնում: Նրանք ուղիներ են գտնում իշխանությունը սպառողի ձեռքում դնելու համար: Եվ ժամանակն է, որ համայնքային բանկերը նույնպես դրան հասնեն:

Առաջ նայելով՝ ես իսկապես սպառողների համար միայն երկու տարբերակ եմ տեսնում. 1. մեգաբանկ, որը չի ճանաչում իր հաճախորդներից ոչ մեկին և պարզապես առաջարկում է պրոդուկտներ, 2. ապագայի հեռանկարներով համայնքային բանկ, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջնորդվում նրանց կարիքներով: Եվ եթե ցանկանում եք լինել վերջին տարբերակը, ապա առանց տեխնոլոգիայի չեք կարող հասնել դրան:

Մարդիկ սովոր են Amazon-ին և Apple-ին։ Նրանք ցանկանում են նման փորձ ունենալ, որտեղ էլ որ գնան: Եվ նրանք ակնկալում են, որ բանկը, նույնիսկ համայնքային բանկը, նեոբանկի կվերածվի: Եթե ​​դուք տրամադրում եք կոպիտ ինտերֆեյս, ձեր հաճախորդները երկար չեն մնա: Ահա թե ինչու մենք այդքան մեծ ուշադրություն ենք դարձնում փոխարկման տոկոսադրույքներին: Եթե ​​մենք կարողանանք ստեղծել ինտուիտիվ առցանց փորձ նոր հաճախորդների ներգրավման համար՝ առանց անձնակազմի միջամտության, դա մեզ համար ամենաարդյունավետ միջոցն է՝ բավարարելու այդ ակնկալիքները՝ միաժամանակ աճեցնելով մասշտաբով:

Ձեր կարծիքով ինչպե՞ս են փոխվում հաճախորդների ակնկալիքները, երբ խոսքը վերաբերում է բիզնես հաշվի բացմանը:

Կարծում եմ՝ ոլորտում կա ընդհանուր վարկած, որ մարդիկ բիզնես հաշիվների համար նախընտրում են դիմել մասնաճյուղեր: Բայց ես կարծում եմ, որ դա փոխվում է: Բիզնեսների հսկայական մասը ղեկավարվում է մեկ անձի կամ մի քանի հոգու կողմից, և նրանցից շատերը ցանկանում են միանալ առցանց և մի քանի պարզ քայլերով դիմել բիզնես հաշվի համար: Այո, գուցե նրանք ցանկանում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ, որպեսզի աջակցություն ստանան իրենց բանկային կարիքների ողջ տիրույթում, բայց, ի վերջո, նրանք պարզապես բիզնես վարող մարդիկ են, և նրանք ցանկանում են հարմարավետություն այնքան, որքան այլ անձ:

Ի՞նչ եք կարծում՝ հաճախորդների ակնկալիքների այս փոփոխությունները հիմնականում սերնդային է, թե՞ ավելի համընդհանուր բնույթ է կրում:

Ես չեմ կարծում, որ փոփոխությունները սերնդային են: Ակնհայտ է, որ միլլենիալները մեծացել են առաջին թվային աշխարհում: Մենք սովոր ենք տեխնիկական և ավտոմատացված լուծումներին, սակայն ավագ սերունդները նույնպես հետ չեն մնում. երբ գիտես, թե տեխնոլոգիաները որքան են հեշտացնում առօրյադ, ինչպե՞ս կարող ես հրաժարվել այն օգտագործել: Այսպիսով, կարող են ասել, սերունդների միջև այդ տարբերությունը, գոնե թվային վարքագծի առումով, արագորեն վերանում է:

Ինչպե՞ս եք տեսնում հին ու նոր՝ թվային և քարացած աշխարհների միջև փոխհարաբերությունների զարգացումը:

Այսօրվա հաճախորդներից շատերը չեն ցանկանում շփվել մարդու հետ, քանի դեռ դրա կարիքն իսկապես չունեն: Horicon-ը մենք փորձել ենք կառուցել այդ ակնկալիքի շուրջ: Այն վայրկյանին, երբ ցանկանում եք շփվել կենդանի մարդու հետ, մենք կապ ենք հաստատում ձեզ հետ և կազմակերպում ձեր հանդիպումը:

Մենք նաև ներդնում ենք ավելի շատ տեխնոլոգիաներ և ավելի շատ թվային փորձառություններ մեր մասնաճյուղերում, այնպես որ երկու աշխարհների միջև կտրուկ տարբերությունը սկսում է անհետանալ: Մենք բացարձակապես հավատում ենք մասնաճյուղերի ապագային, քանի որ գրեթե յուրաքանչյուր հաճախորդ կցանկանա այս կամ այն ​​կետում անձամբ ներգրավվելու տարբերակը: Բայց մենք ցանկանում ենք, որ երկու փորձառությունները շահավետ լինեն միմյանց համար, այլ ոչ թե միմյանցից խլեն հնարավորություններ:

Նայելով ապագային՝ ինչպե՞ս եք տեսնում տեխնոլոգիական ներդրումները, որոնք աջակցում են Horicon-ի երկարաժամկետ ճկունությանը:

Այժմ աշխարհում շատ անորոշություն կա: Բայց այստեղ՝ Horicon-ում, մենք ստեղծել ենք շարժիչ, որը կօգնի մեզ ճկուն մնալ: Եթե ​​մենք զգում ենք խոշոր մակրոտնտեսական իրադարձություն, ինչպիսին էլ որ այն լինի, մենք ունենք այն ենթակառուցվածքը, որը պետք է շրջենք: Մի քանի օրվա ընթացքում մենք կարող ենք ստեղծել նոր պրդուկտ, որը կտա այն, ինչ պահանջում է շուկան: Եվ դա այն պատճառով, որ մենք կատարել ենք անհրաժեշտ ներդրումները՝ անկախ ամեն ինչից, ճկուն մնալու համար:

Ի վերջո, տեխնոլոգիան ծախսերի կենտրոն չէ: Սա շահույթի կենտրոն է: Հենց որ սկսեք մտածել ձեր թվային ներդրումների մասին, կտեսնեք, թե ինչպես ավելի լավ տեխնոլոգիաների մեջ ձեր ներդրումները դառնում վաղվա ձեր մեխը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share