Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 17/08/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.07%-ով և կազմել 88.01 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.83%-ով և կազմել 93.60 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1779.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.09%-ով և կազմել 19.63 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.42%-ով և կազմել 917.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.79%-ով և կազմել 2411.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 7924.50 դոլար, կապարի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 2117.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 21885.00 դոլար, անագի գինն աճել է 0.24%-ով և կազմել 24660.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.32%-ով և կազմել 3513.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 33444.09 դոլար, կոբալտի գինն աճել է 5.32%-ով և կազմել 49455.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 33980.32 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 4274.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.25%-ով և կազմել 12938.12 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.04%-ով և կազմել 13626.71 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 6528.32 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7515.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 1136.40 կետ:

Share