Բաժին. Ֆինանսական

Banking as a service-ի շուկայական ծավալը 2030-ին կարող է հասնել 7 տրիլիոն դոլարի

Բիզնեսի համար ֆինանսական ծրագրակազմ մշակող Finastra ընկերությունը BaaS համակարգի ուսումնասիրության ժամանակ գնահատել է շուկայի աճը 7 տրիլիոն դոլարով մինչև 2030 թվականը, հայտնում է Kapital.kz բիզնես տեղեկատվական կենտրոնի թղթակիցը։ Ուսումնասիրությունը վկայակոչում է FINTECH Circle-ի գործադիր տնօրեն, FINTECH & Global գրքերի շարքի համախմբագիր Սյուզաննա Չիշտիին, ով գնահատական է տվել այսպես կոչված «ներկառուցված ֆինանսների» շուկային, և որն էլ աշխատում է BaaS համակարգով: Փորձագետների կարծիքով՝ դրանք կարող են դառնալ դասական վճարումների ոլորտում ամենահեռանկարային աճի կետերից մեկը։

«FINTECH Circle-ը երկար տարիներ հետևում է ֆինանսական ծառայությունների սպառողների վարքագծին: Հետազոտության արդյունքները հստակ ցույց են տալիս, որ նոր դարաշրջան է սկսվել։ Բանքինգը որպես ծառայություն գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների և նրանց հաճախորդների շրջանում ամբողջ աշխարհում: Թոփ մենեջերների գրեթե 90%-ն արդեն ներմուծում են BaaS լուծումներ, ուստի ֆինտեխ լուծումները դառնում են մեր կյանքի կարևոր մասը»,- ասոել է ֆինտեխ փորձագետը։

Ներկառուցված ֆինանսների աշխատանքի օրինակներից մեկը համաշխարհային տաքսի օպերատորների կողմից սեփականության վճարային ծառայությունների օգտագործումն է: Կամ միջազգային շուկայում ապրանքները ապառիկ գնելու հնարավորությունը՝ առցանց առևտրի հարթակում: Juniper Research-ի ուսումնասիրությունը, որը կենտրոնացած է թվային տեխնոլոգիաների շուկայի վրա, կանխատեսում է, որ ներդրված ֆինանսական շուկան արդեն 2026 թվականին կգերազանցի 138 միլիարդ դոլարը՝ 2021 թվականի 43 միլիարդ դոլարի համեմատ:

Ֆինանսական ծառայությունների սպառողները աստիճանաբար ավելի շատ են օգտվում ոչ բանկային եղանակներից՝ առցանց գնումների համար վճարելու կամ գումար փոխանցելու համար։ Դա հնարավոր է դարձել BaaS (Բանկը որպես ծառայություն) համակարգի ակտիվ ներդրման շնորհիվ՝ խոշոր մանրածախ առևտրի, առցանց առևտրային հարթակների, ենթակառուցվածքային ընկերությունների, տնտեսության տարբեր ոլորտների ուղղահայաց ներգրաված հոլդինգների կողմից: Այս համակարգը թույլ է տալիս ընկերություններին վճարային գործարքներ իրականացնել իրենց ենթակառուցվածքի շրջանակներում՝ առանց սեփական բանկ ստեղծելու: Օրինակ՝ ֆինտեխ ստարտափների բարձրորակ ժամանակակից լուծումների սեփական կայքերին կամ բջջային հավելվածներին ինտեգրվելու միջոցով, որոնք օգտագործում են գոյություն ունեցող լիցենզավորված հաստատության անվտանգությունը և ստանում են տվյալների հասանելիություն ժամանակակից API-ի վրա հիմնված հարթակների միջոցով: Արդյունքում սպառողները հնարավորություն են ստանում հարմարավետ և արագ վճարել ցանկալի ապրանքի կամ ծառայության համար՝ առանց իրենց բանկի բջջային հավելված մուտք գործելու, իսկ ընկերությունները քիչ գումարով ստանում են նոր հաճախորդներ։ Բիզնեսները նաև հնարավորություն ունեն զարգացնելու նոր և էժան վաճառքի ուղիներ՝ օպտիմիզացնելով հաճախորդների փորձը, վերլուծելով մարդկանց նախասիրություններն ու հարցումները՝ նրանց առաջարկելու նոր և ավելի հարմարավետ ՏՏ ապրանքներ և լուծումներ:

«Ֆինանսական ծառայությունների ինտեգրումը սպառողների կողմից առավել օգտագործվող ձեռնարկությունների ծառայությունների համար, հաջողության առանցքային գործոն կլինի ֆինանսական ծրագրակազմ մշակող ընկերությունների համար: Հետամուտ լինելով «սուպեր-հավելվածներին», հաճախորդները կկենտրոնանան դրա ֆունկցիոնալության վրա, ինչպես նաև հավելվածում կիրառվող ֆինտեխ լուծումների նորարարության վրա», – ասում է The Financial Brand-ի համահրատարակիչ Ջիմ Մարուսը:

Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ թվային վճարումների ծավալը զգալիորեն աճել է համաճարակի պատճառով։ Առցանց վճարումների փոխանցումները ակտիվորեն ընթանում է Ղազախստանում։ Բջջային հավելվածներում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումն արդեն գերազանցել է բոլոր անկանխիկ վճարումների 84%-ը։ Համաճարակի շրջանում ղազախստանցիները զանգվածաբար ստիպված էին օգտվել առցանց խանութներից՝ սնունդ և ապրանքներ գնելու համար, ինչպես նաև վճարել առցանց պատվերների համար սննդի առաքման ծառայությունների միջոցով:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share