Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 22/08/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.73%-ով և կազմել 91.07 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.23%-ով և կազմել 97.17 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.23%-ով և կազմել 1751.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.32%-ով և կազմել 18.86 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.86%-ով և կազմել 867.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.19%-ով և կազմել 2390.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 8027.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 2013.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.38%-ով և կազմել 22343.00 դոլար, անագի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 24465.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.27%-ով և կազմել 3497.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33245.67 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49455.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.91%-ով և կազմել 33063.61 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.14%-ով և կազմել 4137.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.55%-ով և կազմել 12381.57 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.32%-ով և կազմել 13230.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.80%-ով և կազմել 6378.74 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 7533.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 1173.79 կետ:

Share