Բաժին. Ֆինանսական

Նիգերիայի CBDC գործարքների ծավալը գերազանցում է 9 մլն դոլարը

Նիգերիայի ազգային թվային արժույթն օգտագործվել է 4 մլրդ նիգերիական նաիրա (9,3 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով գործարքներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է երկրի կենտրոնական բանկի կառավարիչ Գոդվին Էմեֆիլեն, գրում է CoinDesk-ը։

2021թ․ հոկտեմբերին Նիգերիայի կողմից CBDC-ի գործարկումից ի վեր, հավելվածը տեղադրվել է ավելի քան 840,000 անգամ: Կենտրոնական բանկը հայտնել է նաև 270,000 ակտիվ դրամապանակի մասին։

Էմեֆիլեն բարձր է գնահատել CBDC-ի ինտեգրումը ավելի քան 200 մլն բնակչություն ունեցող պետության տնտեսության մեջ: Նրանցից մոտ 40%-ը չունի բանկային հաշիվ, հայտնում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամ) զգուշացրել էր նիգերական թվային նաիրայում փողերի լվացման ռիսկերի մասին:

Մայիսին Նիգերիայի SEC-ը հրապարակել է կրիպտոարժույթների կարգավորման կանոններ, որոնք դրանք դասակարգել են որպես արժեթղթեր։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share