Ֆինանսական

Տեղի է ունեցել AMX ամենամյա մրցանակաբաշխությունը

AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել:

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։ Այս տարի, հիմնվելով 2021-ի ընթացքում ցուցաբերած ակտիվության և գործունեության վրա, երկու ընկերությունները միասին առաջադրել են 21 անվանակարգ։ Ընդ որում, այս տարի ևս նոր անվանակարգ է ավելացվել «Հատուկ մրցանակ» անվանակարգը, որի համար մրցանակ է ստացել «ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ-ն՝ կապիտալի շուկայում նորարար մեթոդներ ինտեգրելու և օգտագործելու համար։ 

AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր-մրցանակակիրներն են՝

  1. «Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով»

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

  • «Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով»

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ

  • «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով»

«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ

  1. «Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով»

«ՅՈւՆԻԲԱՆԿ» ԲԲԸ

  1. «Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում»

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

  • «Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում»

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ

  1. «Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում»

«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

  • «Պետական պարտատոմսերի լավագույն շուկա ստեղծող»

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

  1. «Կորպորատիվ արժեթղթերի լավագույն շուկա ստեղծող»

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

  1. «Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Պետական պարտատոմսերի շուկայում»

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

  1. «Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում»

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

  1. «Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix)»

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

  1. «Բորսայի լավագույն նորարար անդամ»

«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ

  1. «Լավագույն գործընկեր՝ առևտրի մասնակից»

Դիանա Շաքարյան, «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ

AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության մրցանակակիրներն են՝

  1. «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու»

«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

  1. «Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու»

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

  • «Դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-ռեեստրավար»

«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

  1. «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ»

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ

  1. «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ»

«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

  • «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից»

Սիրանուշ Հարությունյան, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

  • Հատուկ մրցանակ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

Մրցանակների հանձնման արարողության ժամանակ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը անդրադարձել է AMX-ի գործընկերների կարևորությանը և նշել, – «Մեր ընկերության գրանցած հաջողություններում մեծ է մեր գործընկերների ներդրումը: Ձեր շնորհիվ է, որ այսօր Հայաստանում ունենք զարգացող ֆինանսական շուկա, որը գրավիչ է դրսից ներդրողների համար»:

Հաշվի առնելով ֆինանսական շուկայում տեղի ունեցող դրական փոփոխությունները՝ առաջիկայում անվանակարգերի թիվն ավելի է ընդլայնվելու։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ 

Share