Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 30/08/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.32%-ով և կազմել 92.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.09%-ով և կազմել 100.01 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.70%-ով և կազմել 1734.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.13%-ով և կազմել 18.35 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.12%-ով և կազմել 838.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 4.11%-ով և կազմել 2391.00 դոլար, պղնձի գինը նվազել է 3.63%-ով և կազմել 7864.00 դոլար, կապարի գինն աճել է 0.10%-ով և կազմել 1987.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.22%-ով և կազմել 21369.00 դոլար, անագի գինը նվազել է 4.44%-ով և կազմել 23652.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.34%-ով և կազմել 3482.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.24%-ով և կազմել 34105.47 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 31790.87 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 3986.16 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 11883.14 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 12961.14 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 6210.22 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 7361.63 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 1212.10 կետ:

Share