Ֆինանսական

ՀԲՄ. Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

Նոր ուսումնական տարում Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։

Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի  բանկերի միության և  «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։ 

Առևտրային բանկերի և ՀԲՄ աջակցության նպատակն է կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից հայրենիքի պաշտպանների կյանքի որակը և ապահովել նրանց արժանապատիվ ապագան։  

Հիմնադրամի շահառու և Եվրասիա Միջազգային Համալսարանի ուսանող Հրաչ Սաֆարյանը 2016թ․ և 2020թ արցախյան պատերազմների մասնակից է։ Ինչպես ինքն է նշում՝ նա մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Ու չնայած այդ ամենին շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որի համար իր  ընկերները չեն խնայել անգամ սեփական կյանքը․․․

Share