Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 31/08/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.46%-ով և կազմել 89.30 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.62%-ով և կազմել 95.39 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.12%-ով և կազմել 1715.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 4.52%-ով և կազմել 17.52 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.62%-ով և կազմել 824.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.34%-ով և կազմել 2359.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 7801.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 1950.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.20%-ով և կազմել 21411.00 դոլար, անագի գինը նվազել է 3.63%-ով և կազմել 22793.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 3459.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.20%-ով և կազմել 34855.04 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 31510.43 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 3955.00 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 11816.20 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 12834.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.37%-ով և կազմել 6125.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.05%-ով և կազմել 7284.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.82%-ով և կազմել 1258.45 կետ:

Share