Բաժին. Ֆինանսական

2022թ. երկրորդ եռամսյակում ՀՀ համախառն արտաքին ակտիվներն աճել են 17.39%-ով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն 2022թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ համախառն արտաքին ակտիվների ծավալն աճել է 511.38 մլն դոլարով կամ 17.39%-ով և կազմել 3.452 մլրդ դոլար։

Մասնավորապես, միջազգային պահուստներն (համախառն արտաքին ակտիվներ՝ ազատ փոխարկելի արժույթով) աճել են 17.35%-ով կամ 510.23 մլն դոլարով և կազմել 3.45 մլրդ դոլար։ Որից՝ ՀՓԻ ԱՄՀ-ում. 21,191,732.00 ՀՓԻ՝ 28.246 մլն դոլար ծավալով։ ՀՓԻ-ների ծավալը կրճատվել է 45.01%-ով կամ 23.118 մլն դոլարով։

Ինչ կայանում է զուտ արտաքին ակտիվներին, ապա դրանց ծավալն աճել է 419.1 մլն դոլարով կամ 19.58%-ով և կազմել 2.559 մլրդ դոլար։

Share