Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 02/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 87.25 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 93.02 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.72%-ով և կազմել 1722.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.07%-ով և կազմել 17.91 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.24%-ով և կազմել 818.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.02%-ով և կազմել 2295.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.47%-ով և կազմել 7633.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 1888.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.07%-ով և կազմել 20529.00 դոլար, անագի գինն աճել է 0.45%-ով և կազմել 21155.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.80%-ով և կազմել 3135.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.12%-ով և կազմել 35758.94 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.07%-ով և կազմել 31318.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.07%-ով և կազմել 3924.26 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.31%-ով և կազմել 11630.86 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 3.33%-ով և կազմել 13050.27 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.21%-ով և կազմել 6167.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 7281.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 1284.53 կետ:

Share