Բաժին. Ֆինանսական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐ 02/09/2011

Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ամերիկյան ինդեքսները նվազել են: Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.03%-ով և սահմանվել 11493.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.19%-ով և սահմանվել  1204.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը գրանցել է 1.30% անկում և սահմանվել 2546.04 կետ:

Միևնույն ժամանակ, երեկ` սեպտեմբերի 1-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսները նույնպես նվազել են: Այսպես, Բրիտանական FTSE 100 ինդեքսը նվազել է 0.45%-ով և սահմանվել 5418.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.28%-ով և սահմանվել 3265.83 կետ, իսկ գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.94%-ով և սահմանվել 5730.63  կետ:

Ռուսական բորսաներում երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են: TSI (РТС) ինդեքսն աճել է 0.09%-ով և սահմանվել 1703.86 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 0.36%-ով և սահմանվել 1551.58 կետ:

Share