Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 81,581,693 ԱՄՆ դոլար` 367.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 93,226,943 ԱՄՆ դոլար` 368.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,605,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 368.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 369.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Share