Բաժին. Ֆինանսական

ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ 25.5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 42.2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 42.2 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են դրամով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի անկում և դոլարով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի աճ:

Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 24.7 մլն ԱՄՆ դոլար:

Share