Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 06/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.62%-ով և կազմել 85.35 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.55%-ով և կազմել 91.54 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.45%-ով և կազմել 1703.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.26%-ով և կազմել 17.76 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.80%-ով և կազմել 829.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 2260.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.39%-ով և կազմել 7683.00 դոլար, կապարի գինն աճել է 0.93%-ով և կազմել 1893.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.54%-ով և կազմել 21574.00 դոլար, անագի գինը նվազել է 1.94%-ով և կազմել 21206.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 3166.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 36023.49 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 31145.30 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 3908.19 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 11544.91 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 12871.44 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 6104.61 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 7300.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.74%-ով և կազմել 1252.47 կետ:

Share