Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ` ՀԱՏՈՒԿ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին` հանդես գալ շուկայում նորարարական առաջարկներով, ներկայացնում է ևս մեկ հետաքրքիր քարտային պրոդուկտ` այս անգամ ֆուտբոլասերների համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` կսած սեպտեմբերի 5-ից, ինչպես նախապես հայտարարվել էր, առաջին անգամ Հայաստանում, MasterCard-ի և Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիայի հետ համատեղ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկում է  MasterCard UEFA Champions League Քարտը: Քարտը MasterCard Standard տեսակի քարտ է և գործում է ամբողջ աշխարհում` MasterCard քարտեր սպասարկող բանկոմատներում և առևտրի կետերում:
MasterCard UEFA Champions League Քարտը եզակի է իր տեսակի մեջ և հնարավորություն է տալիս Քարտապանին իր կանխիկացման և վճարային գործարքների դիմաց Բանկից ստանալ ֆուտբոլի UEFA Champions League լոգոտիպը կրող երաշխավորված մրցանակներ (սպորտային պայուսակներ, գլխարկներ, DVD սկավառակներ, դրամապանակներ և այլն), իսկ առավել ակտիվ և հաջողակ քարտապաններին կընձեռվի հնարավորություն յուրաքանչյուր տարի մասնակցել խաղարկությանը, որի ընթացքում կխաղարկվեն ճանապարհորդական փաթեթներ դեպի Չեմպիոնների Լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպում:
2011-2012թթ խաղարկությունը տեղի կունենա 2012 թվականի մարտ ամսին, որի ժամանակ կխաղարկվեն 2 ուղևորության փաթեթներ դեպի Մյունխեն, յուրաքանչյուրը` երկու անձի համար, ներառյալ ավիատոմսերը, 4-օրյա կացություն 4-աստղանի հյուրանոցում և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսեր, որը կկայանա Մյունխենի Ալլիանս Արենա մարզադաշտում:
Քարտը թողարկվում է սահմանափակ քանակությամբ, այդ իսկ պատճառով մեծ ֆուտբոլի բոլոր երկրպագուներին առաջարկում ենք շտապել, որպեսզի հասցնեն ընդգրկվել այս Քարտն ունեցողների շարքում:

 

Share