Բաժին. Ֆինանսական

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը: Ինչպես «բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի մամուլի ծառայությունից` բանկի  իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են, համապատասխանաբար, 32.9 մլրդ և 47.4 մլրդ դրամ: Յունիբանկի  ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով:

Յունիբանկն առաջատարի դիրքում է նաև ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների ծավալով` 83,2%. Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 51.5 մլրդ դրամ:    

Նշենք, որ Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնք ապահովության և եկամտաբերության գրավիչ համադրության շնորհիվ հնարավորություն են ընձեռում ավանդատուներին ընտրելու միջոցների խնայողության և բազմապատկման արդյունավետ տարբերակ: Այսօր Յունիբանկը, հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչև 12.1% տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի:

Share