Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 05/09/2011

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում իրականացվել է 1 670 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 370.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370.00 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 5,300,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.00%, փակմանը` 5.48%, առավելագույնը` 6.00%, նվազագույնը` 5.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.6572%:

Share