Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 09/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.86%-ով և կազմել 86.10 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.82%-ով և կազմել 92.84 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1727.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.37%-ով և կազմել 18.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.17%-ով և կազմել 873.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.82%-ով և կազմել 2286.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.59%-ով և կազմել 7856.50 դոլար, կապարի գինն աճել է 1.89%-ով և կազմել 1917.00 դոլար, նիկելի գինն աճել է 5.70%-ով և կազմել 22994.00 դոլար, անագի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 21165.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.28%-ով և կազմել 3167.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 35670.75 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 32151.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.53%-ով և կազմել 4067.36 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.11%-ով և կազմել 12112.31 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.43%-ով և կազմել 13088.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 6212.33 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 7351.07 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.02%-ով և կազմել 1262.72 կետ:

Share