Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 06/09/11

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի  առ ու վաճառքի 2 գործարք.

Գործարք 1. «ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ (SHNCB4, Bbond) 10 000 դրամ անվանական արժեքով 448 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 282 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 4 606 336.00 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.9968%:

Գործարք 2.«Կոնվերս Բանկ» ՓԲԸ (CVBKB1, Bbond) 30 000 դրամ անվանական արժեքով 249 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 30 735 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 7 653 255.00 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.9968%:
Share