Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 16/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.26%-ով և կազմել 85.40 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.32%-ով և կազմել 91.35 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.72%-ով և կազմել 1684.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.35%-ով և կազմել 19.62 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.35%-ով և կազմել 905.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 2277.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.42%-ով և կազմել 7762.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 1889.00 դոլար, նիկելի գինն աճել է 4.85%-ով և կազմել 24249.00 դոլար, անագի գինն աճել է 1.57%-ով և կազմել 21137.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 3153.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.94%-ով և կազմել 37037.62 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 30822.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 3873.33 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 11448.40 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.66%-ով և կազմել 12741.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.31%-ով և կազմել 6077.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 7236.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 1275.03 կետ:

Share