Բաժին. Ֆինանսական

OpenSea-ն հեղեղվել է Էլիզաբեթ II-ի NFT-ներով

Սեպտեմբերի 8-ին մահացավՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Ընդամենը մի քանի րոպեում հանգուցյալի պատկերներով հազարավոր թոքեններ լցվեցին NFT առևտրային OpenSea հարթակ:

Այս պահին հարթակում գրանցված են մի քանի հավաքածու՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհու։ Թե՛ նրա լուսանկարները, թե՛ ալգորիթմների միջոցով ստեղծված պատկերները վերածվում են թոքենների։ Օրինակ, RIP The Queen Official հավաքածուն ունի 8200 պիքսելանոց պատկերներ, որոնք տարբերվում են փոքր մանրամասներով: Նմանատիպ ալգորիթմ օգտագործվել է հանրահայտ CryptoPunks և Bored Ape Yacht Club հավաքածուները թողարկելու համար:

Սակայն QueenE DAO Collection-ը հայտնվել է դեռևս 1 ամիս առաջ։ Այն պարունակում է 73 պատկեր, և թագուհու մահվան մասին հայտարարությունից հետո այս հավաքածուի NFT-ների նկատմամբ հետաքրքրության զգալի աճ է գրանցվել: Միևնույն ժամանակ QueenE թոքենների արժեքը մեծ մասամբ գերազանցում է 1000 դոլարը։Վերջին 15 ժամվա ընթացքում վաճառվել է 12 NFT, մինչդեռ այս հավաքածուից նախորդ խորհրդանշական վաճառքը եղել է 23 օր առաջ։ Եղիսաբեթ II թագուհու հավաքածուի նկարներն արժեն 50 ETH (ավելի քան 85,000 դոլար), սակայն այս NFT-ները դեռևս ոչ մի գնորդ չունեն։

Նախկինում հաղորդվում էր, որ կոլեկցիոն թոքենների վաճառքի անկումը շարունակվում է այս տարվա հունիսից, և, ըստ վերլուծաբանների, անկումը կարող է տարիներ շարունակ ձգվել:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share