Բաժին. Ֆինանսական

2022թ. հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 25.72%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար – հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 1.157 տրլն դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 236.66 մլրդ դրամով կամ 25.72%-ով։

Ինչ կայանում է պետբյուջեի ծախսերին, ապա դրանք աճել են 4.11%-ով կամ 43.24 մլրդ դրամով և կազմել 1,095 տրլն դրամ։ Բյուջեի հավելուրդը կազմել է 61.96 մլրդ դրամ, 2021թ համադրելի ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդը կազմել էր 131.46 մլրդ դրամ։

Share