Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 20/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 84.53 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 91.27 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.56%-ով և կազմել 1675.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.07%-ով և կազմել 19.36 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.92%-ով և կազմել 930.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 2245.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.06%-ով և կազմել 7758.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 1880.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.50%-ով և կազմել 24964.00 դոլար, անագի գինն աճել է 1.13%-ով և կազմել 21181.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 3128.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 37037.62 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 30706.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.13%-ով և կազմել 3855.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 11425.05 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.03%-ով և կազմել 12670.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 5979.47 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 7192.66 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 9.31%-ով և կազմել 1154.17 կետ:

Share