Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 21/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 83.27 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 90.23 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.45%-ով և կազմել 1668.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.05%-ով և կազմել 19.37 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.69%-ով և կազմել 905.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.91%-ով և կազմել 2202.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 7690.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 1837.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 24949.00 դոլար, անագի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 21170.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 3098.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.26%-ով և կազմել 37875.37 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.70%-ով և կազմել 30183.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.71%-ով և կազմել 3789.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.79%-ով և կազմել 11220.19 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 12767.15 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 6031.33 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 7237.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 4.10%-ով և կազմել 1106.82 կետ:

Share