Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 23/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.37%-ով և կազմել 79.43 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.19%-ով և կազմել 86.15 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.51%-ով և կազմել 1651.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 3.93%-ով և կազմել 18.84 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 5.13%-ով և կազմել 852.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.85%-ով և կազմել 2165.00 դոլար, պղնձի գինը նվազել է 3.22%-ով և կազմել 7433.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.57%-ով և կազմել 1804.00 դոլար, նիկելի գինը նվազել է 4.69%-ով և կազմել 23411.00 դոլար, անագի գինը նվազել է 6.50%-ով և կազմել 20243.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.17%-ով և կազմել 3008.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.22%-ով և կազմել 39639.07 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.62%-ով և կազմել 29590.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.72%-ով և կազմել 3693.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.80%-ով և կազմել 10867.93 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.97%-ով և կազմել 12284.19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.28%-ով և կազմել 5783.41 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.97%-ով և կազմել 7018.60 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.79%-ով և կազմել 1141.81 կետ:

Share