Բաժին. Ֆինանսական

BRICS-ի շրջանակներում քննարկվում Է ընդհանուր արժույթի ստեղծման գաղափարը

BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միջազգային միավորումը մշակում Է միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հարցը:

Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան, BRICS-ում Ռուսաստանի ներկայացուցչի օգնական Պավել Կնյազեւը «Վալդայ» ակումբի քննարկմանը: «Այդ թվում քննարկվում են (…) BRICS-ի երկրների արժույթների հիման վրա միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հնարավորություններն ու հեռանկարները»,- ասել Է նա: Կնյազեւի խոսքով՝ «ընթանում են BRICS-ի երկրների միջեւ ֆինանսական տեղեկատվության փոխանակման եւ ֆինանսական հաշվարկների մեխանիզմների թեմայի ակտիվ ուսումնասիրում եւ դրա մշակում»:

Միավորման երկրները նպատակամիտված են ամրապնդելու ֆինանսական եւ առեւտրական համագործակցությունը, ընդգծել Է Կնյազեւը: Նա նաեւ նշել Է BRICS-ի պետությունների միջեւ առեւտրի կայուն աճը՝ չնայած համավարակի պատճառով սահմանափակումներին եւ մյուս դժվարություններին, որոնք բնորոշ են ընթացիկ տարվա համար: Միավորման շրջանակներում, դիվանագետի խոսքով, նաեւ չի նվազում ուշադրությունը պարենային անվտանգության թեմայի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share